Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել մեծամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ։ Նշվել է, որ հիմա կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և ինչն ամենակարևորն է, դադարեցնել մարտական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ