Քիչ առաջ Ախուրյանի բնակիչ Լևոն Իգիթյանը, որն աշխատում է Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, հրապարակեց լուսանկար՝ մակագրելով․ «Ախուրյանի առաջին կամավորական խումբը մեկնեց, հաղթելու ենք»։
Հուզիչ, միաժամանակ ոգեշնչող լուսանկարում ռազմաճակատ մեկնողների գերակշիռ մասը երիտասարդներ են, որոնց տրամադրությունից ակնհայտ է՝ մղվում են անզիջում պայքարի։ Օգտատերերը լուսանկարի տակ աղոթքներ են հնչեցրել ՝ ոգեշնչելով նրանց, գրելով, որ տղաների հետ են։
Շիրակի մարզպետի նախկին օգնական, այժմ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Սերգեյ Տոնոյանն էլ տեսանյութ է հրապարակել Ախուրյանի զինկոմիսարիատի բակից, որտեղ բառի իսկական իմաստով ասեղ գցելու տեղ չկա․ մեծ հերթեր են պատերազմ մեկնելու համար։
https://www.facebook.com/tonoyan.sergey/videos/3442231065832959
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ