Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի»: «Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասվում է տեքստում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ