Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Սեպտեմբեր 27,2020 18:25

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրված ռազմական ագրեսիան:

ԽՍՀՄ փլուզումից հետո, պատմականորեն հայերով բնակեցված Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը 1991թ. Սեպտեմբերի 2-ին: Այս անկախությունը մշտապես վիճարկվում է Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչություն ունեցող այս փոքր հանրապետությունը դիմակայում է 10 միլիոն բնակչություն ունեցող իր ադրբեջանցի հարևանի 130 հազարանոց բանակի կրկնվող հարձակումներին:

Սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետության սահմանամերձ քաղաքների վրա եւ ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիվ զոհեր պատճառելով խաղաղ բնակչության շրջանում:

Այս հարձակումը տեղի է ունենում արդեն իսկ լարված իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գոտում ադրբեջանցիների կողմից ձեռնարկվեց բռնի հարձակումներ եւ 2020-ի հուլիսի վերջին Հայաստանի Տավուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը ցավում է, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությունը հայտնելով Ադրբեջանին՝ ներգրավվել է այս հակամարտության մեջ։

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում Ֆրանսիային և Եվրամիությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու և պահպանելու 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը:

Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անհապաղ հանդիպում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու եւ վերահաստատելու Արցախի անկախությունն ու նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930