Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության. Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 27,2020 17:54

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը:

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Շնորհակալ եմ բժշկական հանրությունից համախմբվածության համար:

Այդուհանդերձ, չպետք է կորցնենք մեր զգոնությունը, պետք է շարունակենք պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ:

Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը:

Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930