ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է միջազգային բոլոր կառույցներին Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների հարցով։ Ըստ նրա՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ սկսելով լայնամասշտաբ գործողություններ շփման գծում։
«Միգուցե հիմա տամ կոշտ գնահատական միջազգային հանրության այս հեզաճկուն դիվանագիտական ձեւակերպումներով հայտարարությունների համար, բայց բոլոր այն կառույցները, որոնք այս անգամ եւս կխուսափեն հստակ գնահատականներ տալուց, կդառնան հանցակիցը Ադրբեջանի ռազմական հանցագործության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նկատեց, որ ակնհայտ էր, որ վերջին շրջանում Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստում էր ռազմական գործողություններ, ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է րոպե առաջ գնահատական տա կատարվածին՝ Ադրբեջանը ռազմական հանցագործ է, Ալիեւը ռազմական հանցագործ է. «Ալիեւը պետք է դատվի ռազմական հանցագործի բոլոր հատկանիշներով»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ