Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ի գիտություն տեղեկացրել է, որ մարզի սահմանամերձ տարածքներում իրավիճակը վերահսկելի է։
«ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։
Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,–կոչով սյունեցիներին է դիմել Հունան Պողոսյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ