ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները սահման մեկնելու համար ջոկատ են կազմելու։ Այս մասին հայտնեց ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը։
«Դիվանագիտական հարաբերություններում հմտության պակաս կա, բայց ես այսօր չեմ ուզում քննադատել, մենք այսօր բոլորս միասին պիտի լինենք։ Մեր խմբակցությամբ ջոկատ կպատրաստենք, ովքեր ամուսնացած չեն, երեխա չունեն, թող մնան Հայաստանում, մենք երեխաներ ունենք, կգնանք, այսօր պետք է թողնենք մի կողմ մեր քաղաքական հակասությունները»,-ասաց պատգամավորը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ