ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, նշել կրակի դադարեցման և շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտության մասին, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջեւ, որի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ