ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։
«Համանախագահներն անհանգստացած են շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններից։ Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում ենք անիմաստ մարդկային կորուստների պատճառով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերականգնել երկխոսությունը՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Համանախագահները կոչ են անում կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար և նորից հայտարարում են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ