ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, տեղեկացնում են ՌԴ Արտգործնախարարությունից։
«Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը և որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակի իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերը։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ հեռախոսազրույց է պատրաստվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ