Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։
«Անհրաժեշտ է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ, կրակը պետք է դադարի»,- հայտարարել է Ջաբարովը։
Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում հակամարտության կարգավորման համար գոյություն ունի Մինսկի խումբը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ