Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանը կիրառել է բանակային օդուժը, հարվածներ են եղել նաեւ ՀՀ տարածքին՝ Վարդենիսի ուղղությամբ»

Սեպտեմբեր 27,2020 14:30

Արծրուն Հովհաննիսյանը հրատապ հրավիրված ճեպազրույցում ասաց, որ կոնկրետ կորուստներ ամփոփիչ տվյալներով չեն կարող ներկայացնել, որովհետեւ այս պահին դեռ մարտեր են ընթանում: «Բայց քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ կորուստներ չունենք կամ չենք ունենա, մի քիչ ճիշտ չի լինի»,-ասաց նա:

Հավելեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը. «Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են Արցախի ուղղությամբ, նաեւ եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ՝ ՀՀ տարածքին»:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ըստ հավաքված տարբեր տեղեկությունների՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների՝ մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է, կիրառել է նաեւ բանակային օդուժը, ավիառումբեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ եւ այլն:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց, որ զինված ուժերի հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերահսկում է իրավիճակը, իրականացնում է զինված ուժերի լիարժեք եւ ամբողջական կառավարում.«Բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն մարտական տվյալ իրավիճակում կիրառելու, մեր կողմից կկիրառվեն վստահաբար»:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, Ադրբեջանն ամեն ինչը նախապես պլանավորել էր մանրակրկիտ, քանի որ հնարավոր չէ մեկ օրում պլանավորել, եւ օրինակ, լրագրողին հասցնել առաջնագիծ ու տեղեկատվություն հրապարակել իրենց ԶԼՄ-ներով:

Քաղաքացիական բնակչության մասին էլ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Արցախից կան որոշակի տվյալներ, զգալի ավերածություններ կան Արցախի բնակավայրերում, Ստեփանակերտում, ինչը կամփոփվի ավելի ուշ: Նա ԶԼՄ-ներին հորդորեց չշտապել որեւէ բան հրապարակելուց՝ զորքերի, զենքի, զինտեխնիկայի տեղաշարժի եւ այլնի մասին:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930