Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ․ Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Սեպտեմբեր 27,2020 14:22

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ռազմական էսկալացիայի մասին լուրերից։ Ես մեր անդամ երկրներ Հայաստանին և Ադրբեջանին կոչ եմ անում պատասխանատվություն ցուցաբերել և անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։

Եվրոպայի խորհրդին անդամակցելիս այս երկրները ստանձնել են հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու պատասխանատվություն, և դա անպայման պետք է պահպանել»,- ասված է հայտարարության մեջ։

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նշել է, որ այս դժվարին իրավիճակում առաջին հերթին մտածում է քաղաքացիական բնակչության մասին, այդ թվում՝ կանանց, երեխաների և ծերերի, որոնք իրենց ավելի խոցելի են զգում, և նրանց մասին, որոնք հակամարտությունից ավելի շատ են տուժում։

«Եվրոպայի խորհրդի անունից ես մեր երկու երկրների իշխանություններին կոչ եմ անում անել հնարավոր ամեն բան մարդկային կյանքերը պաշտպանելու և ռազմական հակամարտություններին չմասնակցելու համար։ Ոչ մի ջանք չպետք է խնայել էսկալացիան կանգնեցնելու համար։

Այս կապակցությամբ մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում անդամ երկրներին աջակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930