Այսօր Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հետ։
Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամու սանձազերծած ակտիվ հրետակոծությունները։
Նա նաև նշել է, որ իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ