ՀՅԴ Շիրակի ջոկատը մեկնեց առաջնագիծ. Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Հաղթանակած հետ կգանք»։
Թավշուտի նախկին գյուղապետ, դաշնակցական Սուրեն Սարգսյանը, որը պատերազմ մեկնողների շարքում է, ասաց․ «Ճանապարհին ենք, Դաշնակցության գումարտակը կազմ ու պատրաստ մեկնում է առաջնագիծ, լինելու ենք մեր զինվորների կողքին, մի բառ կարող եմ ասել՝ հաղթելու ենք»։
Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան, որի արմատները Մշո Բագրեւանդի Քառասուն աղբյուր գյուղից են, իր հարցազրույցներում մշտապես հայտարարում է․ «Մեր պապերը մեզ պատգամել են, որ իրենց նպատակը թերի չթողնենք: Շուտով հատուցման ժամը գալու է, և շուն թուրքը պիտի իմանա` ինչքան ունենան Թալեաթ, մենք կունենանք Սողոմոն, ինչքան ունենան Էնվեր ու շատ գիտեմ ով, մենք կունենանք Արշավիր Շիրակյան, ինչքան ունենան Դիհայդին Շաքիր, մենք կունենաք Միսակ Թորլաքյան… Թող իմանան, մեր պայքարը չի դադարելու, մեր սերունդները արմատից սկսած մինչև վերջին ճյուղ պայքարելու ենք մինչև վերջ»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/suren.sargsyan.7355/videos/368320317638450/
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Ռոմիկ Մանուկյանի ՖԲ էջից