Այսօր առավոտյան թշնամին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կոտրել մեր բանակի և հերոսական հայ ժողովրդի դիմադրությունը։
Ներկայումս մեր բանակը արժանի հակահարված է տալիս հակառակորդին։ Հայրենիքի համար այս դժվարին պահին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը կոչ է անում իր բոլոր անդամներին և աջակիցներին, համայն հայությանը, համախմբվել հայոց պետականության ու բանակի շուրջը, և արժանի հակահարված հասցնել ոխերիմ թշնամուն։ Այս օրերին մենք բոլորս պետք է գործենք որպես մեկ Ազգ-բանակ, և մեր կամքը պարտադրենք հակառակորդին։
Մեր կողմից, անվերապահ պատրաստակամություն ենք հայտնում մոբիլիզացնել մեր բոլոր հնարավոր ռեսուրսները, և մեկ մարդու պես զինվորագրվել մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Աստված պահապան մեր քաջարի բանակին և ժողովրդին, կեցցե մեր հերոսական հայրենիքը։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ