«Կամավորական շարժում» ՀԿ-ի կոչով տարբեր տարիքի կամավորներ հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ: ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ հայրենիքը պաշտպանելու համար առաջնագիծ մեկնել ցանկացողները կարող են դիմել ՀՅԴ գրասենյակ՝ Հանրապետություն 30 հասցե:
«Շատ արագ պետք է կազմակերպել անհրաժեշտ պատրաստությունը եւ մեկնումը ճակատ: Այսօր էլ մենք մեր երդմանը հավատարիմ իրավիճակի մեջ ենք…Մենք զինվորագրված ենք միշտ՝ թե խաղաղության, թե պատերազմի ժամանակ…Եվ եկել է պահը, որ բոլորս միասին զենքը ձեռքներիս պաշտպանենք հայրենիքը ու իրապես ստեղծենք ապահով երկիր, ապահով ապագա մեր ժողովրդի եւ սերունդների համար»,-ասաց նա:
ՀՅԴ կամավորները պատրաստվում են մեկնել առաջնագիծ: Նրանք նույնկերպ են վարվել նաեւ 2016թ. ապրիլին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ