«Այսօր»– Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական Զինված ուժերի 10 զինածառայող, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ: