Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղ առավոտից մեծ թվով կամավորներ թակում են կառույցի դուռը՝ խնդրելով հերթագրել իրենց պատերազմ մեկնելու։ Յուրա Ալեքսանյանն ասաց, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ տղաները։
Ըստ մեր զրուցակցի, ապրիլյան պատրազմում նահատակված հերոսների ծնողները, հարազատները ևս խնդրում են ընդգրկել իրենց կամավորների շարքում։
Յուրա Ալեքսանյանն ասաց, որ իրենք կազմ-պատրաստ սպասում են հրամանի, որպեսզի մեկնեն։
Արդեն իսկ բազմաթիվ բարերաներ իրենց օգնությունն են առաջարկել պատերազմող հայ զինվորներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ