Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ էլ դիմացեք

Սեպտեմբեր 27,2020 12:26

Եթե Խաբարովսկի ժողովուրդն ուղղակի օրինակ վերցնի բելառուսներից, և Ռուսաստանում ու Պուտինի դեմ նույնպես հակահեղափոխական ալիքներ ծավալվեն, չենք կարծում թե՝ դա է Պուտինի ուզածը, բայց որ հեղափոխական ալիքները տարածվելու վարակիչ հատկություն ունեն, դրանում համոզվեցինք հենց մեր «Մեր քայլով» ու մեր թավշյա հեղափոխությամբ, և շատ հնարավոր է, որ բելառուսականն էլ մերինից սկսվեց, և հնարավոր է, որ բելառուսականից էլ ուրիշներն սկսվեն, և ռուսականն էլ աշխարհում իր հետքն ունենա, իսկ որ բելառուսականն արդեն իսկ չափազանց մեծ հետք ու արձագանք է գտել քաղաքական առաջադեմ աշխարհում, դրանում երկու կարծիք լինել չի կարող, և բելառուսականի խոշորամասշտաբ արձագանքի պատճառը նաև այն էր, որ բելառուսներն առանձնապես հեղափոխական ու հակասովետական ժողովուրդ չեն, և որ այս հեղափոխությունը սկսվեց ու տեղի ունեցավ Բելառուսում, դա շատերի համար էր անսպասելի, քանզի հեղափոխական ալիքներն ու իրադարձությունները նախկինում մշտապես հեռու են եղել Բելառուսից: Բայց ահա Բելառուսում նույնպես սկսվեց: Ընդ որում՝ այնքան ուժգին ու այնքան թափով Լուկաշենկոյի դեմ սկսվեց, որ Լուկաշենկոյի դեմ սկսվածը ողջ աշխարհին հետաքրքրեց ու ողջ առաջադեմ աշխարհի հետաքրքրությունը շարժեց, և ահա շուրջ մի քանի ամիս է՝ ողջ առաջադեմ աշխարհի ուշքն ու միտքը Լուկաշենկոյի դեմ սկսված ընդվզումն ու շարժումն է:

Իմիջիայլոց, Լուկաշենկոյի դեմ Մինսկում ու Բելառուսում սկսվածի ուժգնությունն ու թափն առաջին հերթին հենց իր՝ Լուկաշենկոյի ստորության ու քստմնելիության արդյունքն էին՝ այնքան որ ողորմելի ու քստմնելի էր ինքը բոլոր առումներով: Զարմանալ կարելի է, որ վեց անգամ Հանրապետության նախագահ եղած անձնավորությունն այդաստիճան անհեթեթություններ կարող է իրեն թույլ տալ: Օրեր շարունակ հեղափոխական բազմահազար ժողովուրդը Մինսկում ու Բելառուսի այլ վայրերում Լուկաշենկոյի հրաժարականն էր պահանջում, և հետաքրքիրն այն է, որ Լուկաշենկոն փոխանակ Բելառուսի ժողովրդին փորձեր որևէ կերպ գոհացնել, զանազան այլ զարտուղի ճանապարհներ էր փնտրում՝ ներառյալ Պուտինին զենքով ու զորքով Բելառուս՝ զինված օգնության կանչելը:

Փաստորեն, ինքը պատրաստ է քաղաքացիական պատերազմ սկսել մի երկրում, որտեղ ինքը վեց անգամ նախագահ է աշխատել: Չենք կարծում թե՝ փայլուն է աշխատել, քանզի եթե փայլուն աշխատած լիներ, բելառուս ժողովուրդը դժվար թե այսքան մեծ չափերով նրա դեմ դուրս գար, չնայած, մյուս կողմից էլ, եթե նայում ես, ժողովուրդը վեց ժամկետի ընթացքում դժգոհելու ու հոգնելու իրավունք ուներ թեկուզև տանելի նախագահից, իսկ այնպիսի անտանելի նախագահից, ինչպիսին Լուկաշենկոն է, ժողովուրդը ոչ միայն հոգնելու ու դժգոհելու իրավունք ունի, այլև իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է հրաժարական պահանջել նրանից, ինչն էլ որ, ահա, համոզիչ կերպով անում է, և մենք մեզ Լուկաշենկոյին անտանելի նախագահ անվանելու իրավունք ենք մեզ վերապահում, որովհետև չենք կարող այլ կերպ անվանել մի նախագահի, ով իր տասնհինգամյա որդուն հորդորում է զենքն առնել ու դուրս գալ իր ժողովրդի դեմ, կամ՝ ով օտար երկրի նախագահից զինված օգնություն ու միջամտություն է աղերսում իր իսկ ժողովրդին սաստելու և իր իսկ ժողովրդի դեմն առնելու համար: Պուտինն էլ միանշանակ չի պատասխանում Լուկաշենկոյի խնդրանքներին ու աղերսանքներին, և Լուկաշենկոյի հանդեպ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքն էլ է խիստ փոփոխական:

Որովհետև Ռուսաստանի որոշ մասերում էլ՝ հատկապես ու առանձնապես Խաբարովսկի կողմերում, ժողովուրդը Պուտինից է չափազանց դժգոհ, և շատ հնարավոր է, որ առաջիկայում էլ այնտեղ Պուտինի դեմ հեղափոխական իրադարձություններ ծավալվեն: Եվ անհնարին է, որ Պուտինն այդ մասին չմտածի: Եվ անհնարին է, որ Պուտինն այդ մասին մտածելով՝ որոշակի քայլեր չձեռնարկի: Ընդ որում՝ անհնարին է, որ Պուտինի ձեռնարկած ու ձեռնարկելիք քայլերը չառնչվեն ու կապ չունենան Լուկաշենկոյի հետ: Եվ այդ է պատճառը, որ Լուկաշենկոյի աչքը Պուտինից չի կտրվում, ու նաև այդ է պատճառը, որ Լուկաշենկոյի միակ ու գլխավոր հույսը եղել ու մնում է Պուտինը, քանզի Լուկաշենկոն, ինչպեսև ողջ աշխարհը, մտածում ու հասկանում է, որ, ինչպես իր, այնպես էլ Պուտինի ավարտով, ավարտվում ու վերջանում է սովետական ու խորհրդային մտածողության ժամանակը:

Իսկ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Պուտինը, ցույց կտա ժամանակը:

Իսկ մեզ մնում է հույս տալ ու հորդորել բելառուսներին. «մի քիչ էլ դիմացեք. բան չմնաց»:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930