Միասնության կոչ է արել Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Դիմում եմ հայ ժողովրդին,
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում։ Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։
Դիմում եմ Արցախի ժողովրդին,
Կարդացեք նաև
Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրում ուժով և միասնակամությամբ։
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։
Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական»։