Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբից, համանախագահ երկրներից, միջազգային հանրությունից պահանջում ենք իրերը կոչել իրենց անուներով. «Հանուն Հանրապետության»

Սեպտեմբեր 27,2020 11:28

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին հակառակորդի բանակն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Թիրախում Արցախն ու Հայաստանն է, մեր ժողովրդավարությունը։ Թիրախում բոլորս ենք՝ համայն հայությունը։

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրի պատասխանատու քաղաքական ուժերը Հայաստանի
և Արցախի անվտանգությանը սպառնացող այս վտանգավոր պահին ցուցաբերեն անհրաժեշտ հասունություն և
միակամություն։

ԵԱՀԿ Մինսկի խմբից, համանախագահ երկրներից՝ առանձին-առանձին, միջազգային հանրությունից պահանջում
ենք իրերը կոչել իրենց անուներով, դատապարտել Ալիեւի հանցավոր բռնապետական ագրեսիան եւ
սպառազինության բեռնարգելք հայտարարել Ադրբեջանին։

«Հանուն Հանրապետության» ժՊԴ կուսակցությունն իր լիակատար և անվերապահ աջակցությունն է հայտնում
ՀՀ զինված ուժերի և Արցախի ՊԲ հրամանատարությանն ու անձնակազմին՝ վստահելով մեր բանակի
մարտունակության և
պաշտպանունակության բարձր մակարդակին։

Այս բախտորոշ պահին անխտիր բոլորս մեր զինված ուժերի թիկունքին ենք:
Փառք Հայոց բանակին:

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930