Հայտարարություն
Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված Ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։
«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:
Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/hayrenikk/posts/174099967667925