Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Սեպտեմբեր 26,2020 23:15

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի բարեկամներ, քանի որ առավոտից արդեն մի քանի զանգ եմ ստացել այս թեմայով, ֆեյսբուքում էլ հրապարակումներ հանդիպեցին, միանգամից այստեղ էլ ասեմ։
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա։

Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին Ազգային ժողովում, բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում, առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։

Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե ՛ նիստին մասնակցող՝ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև՝ դրա վարչարարությունն է խնդրահարույց։

Անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնել և նախաձեռնություն ներկայացնել ցանկացած հարցով։ Սակայն որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո՝ ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկմամբ ու քվեարկությամբ։
Այնպես որ, խնդրում եմ կրքերը արհեստականորեն չթեժացնել և անգամ քննադատելիս չմոռանալ հարգանքի և էթիկայի մասին։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1884757228331885

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930