Հրաժարական է ներկայացրել Լիբանանի վարչապետի պատշոնում նշանակված Մուսթափա Ադիբը: Նրան չի հաջողվել Բեյրութում անցյալ ամիս տեղի ունեցած հսկա պայթյունից հետո ցրված կառավարության փոխարեն կազմել նորը:
Շաբաթ օրը հանդես գալով հեռուստատեսային ուղերձով` նա ասել էր. «Ներողություն եմ խնդրում նոր կառավարություն կազմելու պարտականությունը շարունակել չկարողանալու համար»:
Անցած մեկ ամսվա ընթացքում նա լարված բանակցություններ էր անցկացնում երկրի քաղաքական տարբեր խմբավորումների հետ, սակայն համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում