Օվերնյ-Ռոն-Ալպերի տարածաշրջանի Բուր-լե-Վալանս քաղաքը բաց հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։ 1991թ․ ի վեր Բաքվի հետ հակամարտող Լեռնային Ղարաբաղի Շուշին ֆրանսիական Բուր-լե-Վալանսի քույր քաղաքն է։
Օվերնյ-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Բուր-լե-Վալանսն իր կամքից անկախ ներքաշվել է 29-ամյա վաղեմություն ունեցող աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։ Ո՞րն է պատճառը։ Բուր-լե-Վալանսը և Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Շուշի համայնքը քույր քաղաքներ են։ Սակայն այդ շրջանը համակարտության մեջ է Ադրբեջանի հետ, թեև պաշտոնապես նրա կազմում է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Նույն թվականին Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակում է անկախ և պահանջում վերամիավորվել Հայաստանին կամ ճանաչվել որպես անկախ երկիր։ Թեև այսօր ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի ճանաչել այդ երկրի անկախությունը, Բուր-լե-Վալանսի քաղաքապետարանը չի խորշում ի ցույց դնել այդ շրջանի հետ իր բարեկամական կապերը։
Վճռական Ադրբեջանը որոշել է ստիպել Բուր-լե-Վալանսին ընկրկել
Ադրբեջանը ծանր է տանում այդ բարեկամության փաստը և ուղղակիորեն կամ անուղղակիորեն ճնշում է գործադրում Բուր-լե-Վալանսի քաղաքապետարանի վրա, որպեսզի վերջինս Շուշիի և Արցախի հետ իր բոլոր կապերը խզի։ «Այսօր նորից փորձում են ինձ ճնշել և վախեցնել, սակայն չեմ պատրաստվում տեղի տալ Բաքվի բռնապետին և ոչ էլ Թուրքիայի դաշնակիցներին»,- հայտարարում է ֆրանսիական քաղաքի ղեկավարը մամլո հաղորդագրության մեջ։ «Արդարև, օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի լակեյներ եկել էին քաղաքապետարան՝ ինձ ծանուցելու մեր մյուս քույր քաղաքների դրոշների կողքին ծածանվող Արցախի դրոշը հեռացնելու պահանջը»,-մանրամասնում է Մառլեն Մուրիեն։
Այդ հաղորդագրությամբ նա նախազգուշացնում է ադրբեջանական իշխանություններին և նրանց մերձավորին «անհապաղ դադարեցնել ուրիշի գործերի մեջ մտնելը»։․․․ «Ադրբեջանի խոսքը չի անցնի Ֆրանսիայում։ Այդ էր մնացել պակաս, որ դասեր առնեինք Ադրբեջանից, «նավթային մի բռնապետություն», որին Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը 180 երկրների շարքում դասել է 168-րդ տեղում»,-պնդում է քաղաքապետը։ Նա իր գրությամբ հայտարարում է, որ «ո´չ Բուր-լե-Վալանսը և ո´չ էլ նրա քաղաքապետ Մառլեն Մուրիեն չեն ենթարկվի Բաքվի բռնապետության հրահանգներին»։
Կարդացեք նաև
Այս հակամարտությունը սկսվել է 2016թ․։ Այդ ժամանակ Բաքուն խնդրել էր Բուր-լե-Վալանսին դադարեցնել իր հարաբերությունները Շուշիի և Արցախի հետ, սակայն քաղաքը մերժել էր։ Այդ հարցի շուրջ արտահայտվել էր Էմանուել Մակրոնը և 2019թ․ փետրվարին հայտարարել, թե «Ֆրանսիայում դա իրավական պարտավորության, ու առավել ևս սկզբունքի հարց է, և չենք կարող ճանաչել քաղաքապետարանների կամ տեղական մարմինների ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կնքված համաձայնագրերը»։ Հայտարարություններ ու հրահանգներ, որոնք, կարծես թե, չեն վախեցնում Բուր-լե-Վալանսին։
Ֆրանսերեն հոդվածը՝ այստեղ