Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գյուղում մի հատ պարապ մարդ չկա». Շողակաթի շրջադարձը՝ 2 տարում. Գյուղում փակ դռները բացվում են, արտագաղթածները՝ վերադառնում

Սեպտեմբեր 26,2020 21:10

«Մարզպետը մեր գյուղի տեղը չգիտի, մեզ խոշորացնում է, որ ի՞նչ անի». ահա այսպես էին տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի նախկին Շորժա համայնքում արձագանքում համայնքների միավորման ծրագրին: Գյուղապետերը ոտքի էին ելել ու վստահեցնում էին, թե պատրաստ են աշխատել անգամ առանց սուբսիդիաների, մենակ թե իրենց համայնքը չխոշորացնեն: Բայց 2017-ի հունիսի 9-ին ԱԺ-ում ընդունված Համայնքների խոշորացման օրենքով 6 գյուղեր՝ Աղբերք, Արտանիշ, Շորժա, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, փնջային տարբերակով միավորվեցին ու կենտրոնը դարձավ Շորժան:

Առաջին փոփոխությունը, որ եղավ խոշորացումից հետո Շորժայի անունն էր, այն դարձրեցին Շողակաթ:
Իսկ թե ինչ է փոխվել այդ համայնքներում ապրող մարդկանց կյանքում, խոշորացումից հետո ինչքանով է հեշտացել կամ դժվարացել նրանց կյանքը, ինչ է տվել համայնքների միավորումը տարեցներին, երիտասարդներին, երեխաներին, պարզեցինք՝ համայնքներում շրջելով ու բնակիչների հետ զրուցելով:

Արտանիշի երեխաների «խնձորով պատերազմի», Ջիլի հերոս տատիկի, Դրախտիկի հանրահայտ դպրոցում ցրտահարված աշակերտների ու Շողակաթի հաջողությունների մասին մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ մեր պատրաստած ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅՈՒՄ:

https://readymag.com/2163147;

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

https://readymag.com/2163147;

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930