Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ հետևողական հարձակումների կապակցությամբ:
Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին կալանավորվել է: Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից թիրախավորվում է քաղաքական նպատակներով:
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցություն