Ուկրաինայի Խարկովի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կա 25 զոհ։
ԱՆ-26 ինքնաթիռը վթարվել է Կիև-Խարկով մայրուղու 530-րդ կիլոմետրի վրա։ Ինքնաթիռը կործանվել է վայրէջքի ժամանակ Չուգուևսկի ռազմական օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա։
Ինքնաթիռի 27 ուղևորից 25-ը զոհվել են, երկուսը՝ փրկվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ զոհվածների մեծ մասը Խարկովի ՌՕՈւ ազգային համալսարանի ուսանողներ են եղել, նրանց թվում՝ նաև սպաներ։
Այս պահին վթարի ամենահավանական վարկածը համարվում է տեխնիկական անսարքությունը։ Խարկովի նահանգապետ Ալեքսեյ Կուչերի խոսքով՝ կործանումից առաջ խափանվել էր օդանավի ձախ շարժիչը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
с этого аэродрома в годах 1989 – 1993 (как минимум) совершались многократные боевые вылеты украинскими летчиками и бомбардировались армянские позиции в Арцахе(нагорный карабах) за азерские деньги. Там же тренировали азерских летчиков.
Такие дела!