Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Օղակաձև զբոսայգում մասնակցել է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին: Նա մեկ անգամ ևս կարևորել է տոնի խորհուրդը՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը մայրաքաղաքի խնդիրները ողջամիտ ժամկետներում լուծելու և զարգացման նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ