«Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մեր տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։ Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ եւ բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։
Մեզ հետ զրույցում Աղազարյանը հաստատեց, որ նման առաջարկ է արել։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ քաղաքացին ինքն է առաջին հերթին շահելու դրանից եւ, ուրեմն, պիտի շահագրգիռ լինի, որ ՀԴՄ կտրոն տան իրեն։ Եվ հետո՝ եթե քաղաքացին առեւտուր է անում, բայց չի վերցնում ՀԴՄ կտրոնը, նշանակում է՝ ինքը նույնքան իրավախախտ է, որքան տվյալ խանութի տերը»,- վստահ է պատգամավորը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում