Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Արսեն Թորոսյանին՝ վիճարկելով նրա հրամաններից մեկը․ «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2020 10:35

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ մասամբ վիճարկելով նրա հրամաններից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Զոհրաբյանը դիմել է Վարչական դատարան վիճարկելու քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրելու պարտավորությունը։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 23-ին եւ մակագրվել Վարչական դատարանի 5 դատավորի. նախագահող դատավորն է Սամվել Հովակիմյանը։

ՓՊ նախագահը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պետական մարմիններն ունեն մանդատ առողջապահական նկատառումներից ելնելով որոշակի սահմանափակումներ սահմանելու, բայց այն պետք է օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին համապատասխանի, մասնավորապես՝ համաչափության եւ որոշակիության սկզբունքներին։

Զոհրաբյանը կարծում է, որ հանրային բաց տարածքում գտնվելու առումով այդ համաչափության սկզբունքը չի համապատասխանում։

«Տեսեք՝ այսօր նույն կանոնների համաձայն թույլ է տրվում, որ մարդիկ սրճարանում առանց դիմակի միմյանց մոտ նստեն, սնվեն, շփվեն։ Մարդը, եթե միայնակ բակում կամ փողոցում է գտնվում բնականաբար նա չի կարող որեւէ մեկին վարակել կամ վարակվելու ռիսկ ունենալ։ Միակ պատճառն այն է, որ իր կողքով կարող է մեկն անցնել, այդ 1.5 մետր հեռավորությունը չպահպանել ու վարակման ռիսկ լինի, ես կարծում եմ, որ դա բավարար պատճառ չէ, որպեսզի այդ պատրվակով սահմափակվի մարդու մաքուր օդ շնչելը»,- ասաց նա։

ՓՊ նախագահի խոսքով՝ նույն հաջողությամբ հեծանվորդները կարող են առանց դիմակի միմյանց կողքով վարել ու նույն ռիսկն այդտեղ էլ կա։ Նրա կարծիքով՝ որքան մարդը կարողանա լիարժեք շնչել՝ այդքան իր իմունային համակարգն ավելի ուժեղ կլինի։

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930