Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ է կազմավորվելու այն կառավարությունը, որի անդամները կխոսեն հայերենով․ «Ազգ»

Սեպտեմբեր 26,2020 10:25

Մաքուր եւ կենտրոնաձիգ լեզու ունենալու խնդիրը դրված է եղել դեռ շատ վաղուց: Այսօր մեզ թվում է՝ խնդիրը լուծված է, բայց երբ նայում ենք հարցի խորքին, հասկանում ենք, որ ոչ միայն լուծված չէ, այլեւ ավելի է խճճվել: Անկախ Հայաստանի տարածքում հայոց լեզուն չի հարգվում եւ պետության ղեկավարների կողմից հաճախ ստորադասվում է օտար լեզուներին:

Իհարկե, ես չեմ պնդում, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է խոսի ոսկեղենիկ հայերենով, բայց պետական պաշտոնյան, որը պետք է հոգատար լինի պետական լեզվի հանդեպ, այսօր կարծես կորցրել է իրեն եւ ընկել լեզվական անորոշությունների, երբեմն նաեւ՝ գռեհկությունների գիրկը:

Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ամբիոնի առաջ կանգնող մարդն իրավունք չունի արտաբերել «քցոցի», «համբալ», «ժողովրդին հագցնել», «դիշովկա», «տրյապկա» եւ նպանատիպ այլ բառեր ու բառակապակցություններ: Այլ բան է, եթե որեւէ մեկը խորհրդարանի շենքը շփոթել է իրենց բակի տաղավարի հետ, բայց այդ մեկին էլ պետք է կա՛մ դարձի բերել, կամ տուն ուղարկել:

Օրեր առաջ տոնեցինք մեր անկախության 29-ամյակը: Քանի որ օտար լեզուների չեմ տիրապետում, այդպես էլ չկարողացա ճշտել՝ աշխարհում էլի՞ ազգ կա, որն անկախությունն ու լեզուն պահպանելու համար անվերջ կռվել է, իր լավագույն զավակներին զոհել հանուն այդ գաղափարների, բայց այսօր, երբ անկախ պետություն ունի, ոտնահարում է այդ լեզուն, որ անկախության գաղափարի ամենաթանկարժեք մասն է: Ինչո՞ւ է անկախ Հայաստանում անարգվում հայոց լեզուն, չէ՞ որ այն մեր սրբությունն է, մեր օջախի հացի պատանը: Ինչո՞ւ ենք արհամարհում այն ուժը, որը դարեր շարունակ փորձել են խլել մեզնիցՙ որպես անկախության չգոյության փաստ:

Ե՞րբ է կազմավորվելու այն կառավարությունը, որի անդամները կխոսեն հայերենով, եւ ե՞րբ է ուժի մեջ մտնելու այն օրենքը, որը կպահանջի, որ պետական պաշտոնյան պաշտոնն ստանձնելուց առաջ հայերենի քննություն հանձնի:

 

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930