Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպը զարմանալիորեն չի տեսնում Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության խայտառակ ոտնահարումները․ «Ազգ»

Սեպտեմբեր 26,2020 10:10
chgnajam

Օրերս Հայաստանի ներդումային վիճակի մասին լայնածավալ զեկույց է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ մասնավորապես նշելով, որ «հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը եւ որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է»: Չնայած զեկույցում մատնանշվում են նաեւ խնդիրները, սակայն ընդհանուր մոտեցումն այն է, որ «2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն», որը մեր երկիրը դարձրել է ներդրումների համար դրախտ:

Ասել, որ այդ մոտեցումը չի համապատասխանում իրականությանը, շատ մեղմ կլինի: Դեռ մի կողմ թողնենք այն, որ ԱՄՆ պետդեպը զարմանալիորեն չի տեսնում Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության խայտառակ ոտնահարումները, ինչպիսին չի եղել մեր երկրում երբեւէ: Ոչ միայն չի տեսնում, այլեւ դա անվանում է «կոռուպցիայի դեմ պայքար» կամ «բարեփոխումներ»: Ինչեւէՙ ամերիկյան երկակի ստանդարտների քաղաքականությունը նորություն չէ, պարզապես նման ցայտուն կերպով այն մեր հանդեպ դեռեւս չէր դրսեւորվել: Այժմ փաստերով եւ հանգամանորեն ներկայացնենք, թե ինչպիսի՞ն է Հայաստանում օտարերկրյա, այդ թվում ամերիկյան ներդրումների վիճակը եւ ինչպիսի՞ն է այն եղել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» առաջ եւ հետո:

Նախ հիշեցնենք ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումը Հայաստանում ներդրումային միջավայրի մասին, որ նա արել էր Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ. «Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել եւ դա հետեւանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»: Այսինքն, այստեղ աշխատած ամերիկյան դեսպանը մի բան է ասում, իսկ նրա ներկայացրած կառույցը՝ ԱՄՆ պետդեպը՝ այլ բան: Արձանագրենք սա: Այժմ ներդրումների ցուցանիշների մասին:

Վերջին 15 տարիների ընթացքում (բացառությամբ 2015 թ.-ի)՝ սկսած 2005 թ.-ից, օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում գերազանցել է 2018-2019 թվականների ներդրումների ծավալներին, երբեմն՝ երկուսից-չորս անգամ: Օրինակ՝ 2008 թ.-ին դրանք կազմել են 943 մլն դոլար, 2009 թ.-ին՝ 760 մլն դոլար, 2011 թ.-ին 653 մլն դոլար եւ այլն: Սրանք Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ցուցանիշներն են: Մինչդեռ, ըստ ԿԲ-ի, 2018 եւ 2019 թթ.-երին օտարերկրյա ներդրումները կազմել են տարեկան նույն՝ 254 մլն դոլարը: Ընդ որում, 2018 թ.-ի ցուցանիշին նպաստել էր նախորդ իշխանության ժամանակահատվածի՝ առաջին եռամսյակի ներդրումների բարձր ծավալը: Այս տարվա՝ 2020 թ.-ի առաջին եռամսյակի օտարերկրյա ներդրումների ծավալը՝ 26,7 մլն դոլար, պարզապես աղետալի է: Այդպիսի ցածր ծավալ տարվա առաջին եռամսյակում չի եղել 2003 թ.-ից ի վեր: Սակայն սա «հեղափոխությունից հետո» եւ դրանից առաջ օտարերկրյա ներդրումների դեռեւս ոչ ամբողջական պատկերն է:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930