«Սա քաղաքական պատվեր էր, իրենց որոշման համար պատասխան են տալու, սաղ սուտ խոսալով, ժողովրդին խաբելով… Դուխներդ տեղը պահեք, կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, եւ այս պատվեր կատարողները, ձեր ներկայությամբ եւ Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,-այսօր ԱԱԾ շենքի մոտ իր կալանավորման մասին այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ԱԱԾ շենքի մոտ հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Ծառուկյա՛ն», «Ծառուկյան ջա՜ն, քո հետ ենք», «Նիկո՛լ, հեռացիր» բացականչություններով։
Գագիկ Ծառուկանն ասաց, որ կալանքի մասին որոշումն անօրինական է, նա գիտեր, որ իրեն կալանավորելու են, ուստի դատարան չէր գնացել, միանգամից ԱԱԾ է եկել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ