«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ Պատգամավորը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը։
«Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասել է Տիգրան Ուլիխանյանը։