Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի առջեւ ծառացած խնդիրները

Սեպտեմբեր 25,2020 21:21

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը, ՀՀ դատախազության, Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային իշխանությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, փորձագետներ:

Հիմնականում անդրադարձ է եղել Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի առջեւ ծառացած խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, օրենսդրության բացթողումներին:

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ Գյումրին բացառիկ է իր պատմական ժառանգությամբ եւ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել արգելոց-թանգարանի պահպանման ու հաջորդ սերնդին փոխանցման համար: Նա նաեւ նկատել է, որ գործող օրենքները շատ հաճախ չեն պահպանվում ե՛ւ պատմական շենքերի բնակիչների, ե՛ւ պատկան մարմինների կողմից:

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Գյումրու կենտրոնի խնդիրներին, մատնանշել թերացումները, շեշտադրել վերականգման անհրաժեշտությունը: Նա նաեւ ընդգծել է արգելոց-թանգարանի դերն ու նշանակությունը զբոսաշրջության զարգացման գործում:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծման նախապատմությունը, ներկայացրել պատմական հուշարձան-տների արտաքին եւ ներքին տեսքերի պահպանման խնդիրները: Անթույլատրելի է համարվել պատմական տարածքում ինքնակամ կառույցների շինարարության թույլտվությունները, ընդգծվել է օրենսդրական դաշտի համալիր փոփոխության անհրաժեշտությունը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է ինքնակամ կառույցների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, ինչն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ եւ կդառնա հանրային լայն քննարկման առարկա:

Առաջարկ է եղել ստեղծել աշխատանքային խումբ, որը կքարտեզագրի արգելոց-թանգարանի խնդիրներն ու կներկայացնի օրենսդրական լուծումներ:

Եզրափակելով՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նմանօրինակ քննարկումները կլինեն շարունակական:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930