Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պայքարել խանդի դեմ. պարզ վարժություններ և մեթոդներ

Սեպտեմբեր 25,2020 21:10

Քո զուգընկերը, զուգընկերուհին, ամուսինը կամ կինը քո սեփականությունը չեն դառնում միայն նրա համար, որ դու սիրում ես նրանց. հոգեբանները խորհուրդ են տալիս այս սկզբունքով շարժվել, որպեսզի խանդը տեղ չունենա ձեր հարաբերություններում:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք տարբեր հոգեբանների առաջարկած լուծումները խանդը հաղթահարելու հարցում:

Մասնագետները որոշ խորհուրդներ են տալիս խանդից ձերբազատվելու համար, մանավանդ՝ այն շատ դեպքերում ոչ միայն ամուսնալուծությունների պատճառ է դառնում, այլև ունենում է կործանարար հետևանքներ:

Մեթոդ 1

Հոգեբան Սերգեյ Պաշկևիչն առաջարկում է մի այսպիսի վարժություն, որը թույլ է տալիս կառավարել զգացմունքները: Նա առաջարկում է. «Պարզապես ինքներդ Ձեզ հարցրեք՝ ի՞նչ ավելի վատ բան կարող է պատահել կյանքում, քան մոտ մարդու դավաճանությունը: Վստահեցնում եմ, որ հաստատ ավելի վատ բաներ կգտնեք ամուսնու կամ կնոջ դավաճանության հետ համեմատած և այդ դեպքում այդ դավաճանությունը ձեզ համար կթվա մանր մի բան: Այդ հարցին պատասխանելուց հետո իրավիճակը բերեք դրական հարթություն ու մտածեք՝ օրինակ՝ ինչ լավ է, որ երեխաներն առողջ են»:

Մեթոդ 2

Եթե նկատեցիք, առաջին մեթոդն առաջակում է տղամարդը՝ հոգեբան Սերգեյ Պաշկիևիչը: Հնարավոր է՝ կանանց ավելի հոգեհարազատ լինի այս մյուս մեթոդը, որն առաջարկում է ընտանեկան խորհրդատու Սվետլանա Ռևաբովան: Այն ուղղված է հատկապես այն կանանց, որոնք չեն կարողանում իրագործել իրենց ցանկությունը՝ վերահսկել սիրելի տղամարդու յուրաքանչյուր քայլը: Հոգեբանն առաջարկում է. «Նախ անկեղծորեն պատասխանեք այս հարցին. «Ես արդյոք ուզո՞ւմ եմ ցանկացած պարագայում մնալ այս մարդու հետ»: Եթե Ձեր պատասխանն «այո» է, ապա պետք է ինքներդ Ձեզ համար մտածեք, թե ինչ դերում եք դուք պատրաստվում ապրել այդ անձի կողքին»:

Հոգեբանը հորդորում է մտածել այն մասին, թե ինչ զոհողությունների եք Դուք դիմել անկախ Ձեր կամքից՝ Ձեզ չեն սիրում, խաբում են, Դուք Ձեզ միայնակ եք զգում և Ձեզ մնում է միայն տանջվել ու տխրել և փորձել ավելի մանրազնին հետևել Ձեր սիրելիին՝ փորձելով իրավիճակը պահել Ձեր վերահսկողության տակ: Հոգեբանն առաջարկում է հարցնել ինքներդ Ձեզ ՝ արդյոք այդ դերն ինձ դո՞ւր է գալիս: Այնուհետև ասում. «Եթե ոչ, ուրեմն ժամանակն է այն փոխելու: Լավ կլինի, որ Դուք սառը դատողությամբ մտածեք նոր դերի մասին: Հոգեբանը խորհուրդ է տալիս ընտրել, օրինակ ակտիվ կնոջ դերը, որն աշխատում է իր վրա, փորձում իր կյանքը լցնել աշխատանքով, իր հետաքրքրություններով: Եթե ուշադրությունը կենտրոնացնում եք Ձեզ վրա, հետևաբար Դուք ինքներդ արդեն դառնում եք խաղացող: Աշխատելով ձեզ վրա և աճելով՝ Ձեր ամուսինը ժամանակի ընթացքում խելքի կգա և կմտածի՝ ի՞նչ էի փնտրում, եթե կողքիս ունեմ այսպիսի գանձ»:

Հոգեբանն ամփոփում է ռազմավարական հիմնական սկզբունքները:

Ես չեմ փորձում վերահսկել, քանի որ դա ինձ ձեռնտու չէ:

Ես չեմ մտածում ով, երբ, ում հետ, որտեղ հարցերի մասին:

Ես մտածում եմ այն մասին, թե ինչով եմ ես զբաղվելու՝ թրեյնինգներ, մերսումներ, ինքնակրթություն, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, նոր ծրագրերի նախագծում և այլն:

Հոգեբանը վստահեցնում է՝ այս վարժությունից հետո Դուք միանգամից կհասկանաք, որ հին դերերն այլևս պետք չեն Ձեզ, քանի որ Ձեր առջև դրված նպատակներն այլ են:

 

Պատրաստեց Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930