Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 23:00-ին:
Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը հանրապետության տարածքով ակտիվ հանդիպումներ է անցկացնում իր կուսակիցների եւ աջակիցների հետ: Aravot.am-ը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեց՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, այդ հանդիպումների շարքը կընդհատվի՞: «Չի ստացվելու: Ոչ մի իրադարձություն, անգամ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը չի կարող կանգնեցնել մեզ: Հանդիպումները կշարունակվեն»,-պատասխանեց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ