Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբունքորեն առարկություն չունեմ, որ ամբողջ գործընթացի տեսաձայնագրությունը հանրայնացվի. Արևիկ Պետրոսյան

Սեպտեմբեր 25,2020 19:32

«Ես մասնակցել եմ ՍԴ նախագահի ընտրությանը, բայց իմ քվեարկությունը գաղտնազերծելու ցանկություն չունեմ»,- ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 5 դատավոր, ձայները բաշխվել են երեք «դեմ», երկու «կողմ» հարաբերակցությամբ:

Դիտարկումներին, թե ուղղորդված գործողություններ էին տեղի ունենում ՍԴ-ում, Արևիկ Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Յուրաքանչյուր դատավոր իր դիրքորոշումն է արտահայտում, գուցե ունի իր համապատասխան հիմավորումները: Բոլորդ էլ տեսաք, թե ինչ երկար տեղի ունեցան այդ գործընթացները»:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի աշխատակարգային նիստի տեսաձայնագրությունը հրապարակելու մասին, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ամբողջ գործընթացը տեսաձայնագրվել է: Ես սկզբունքային առարկություն չեմ ունեցել, շատ նորմալ եմ դիտարկել: Դա ՍԴ աշխատակազմի կողմից որպես արձանագրության համար հիմք հանդիսացող նյութ եղել է: Հանրայնացման հետ կապված հարցը կքննարկենք, կարծում եմ՝ համապատասխան ընթացակարգերով կներկայացնենք ձեզ»:

Արևիկ Պետրոսյանն ասաց, որ չի պատրաստվում ինքնաառաջադրվել և իր թեկնածուն առաջադրել՝ որպես ՍԴ նախագահի թեկնածու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930