ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կհրապարակի այսօր ժամը 23։00-ին։ Այս մասին քիչ առաջ ավարտված դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, դատարանն այսօր առավոտից քննում է ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հարցը։
«Գործի ՝ կալանքի հիմնավորման հիմքում դրվում են քաղաքական փաստաթղթեր, որոնք չեն կարող իրավական նշանակություն ունենալ։
Որ խորն ենք նայում, երկու կարևոր խնդիր կա. մաքսիմալ արագություն և խտրականություն՝ այլ գործերի համեմատ»,- ասաց
Երեմ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ որոշման հրապարակմանը պարոն Ծառուկյանը կմասնակցի։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տրամաբանութիւնը յուշում է, որ պիտի կալանաւորուի: Պստիկ բռնապետը չի՛ կարող հանդուրժել ընդդիմադիր եռեակի համախմբումն ու հանրահաւաքը: