Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ. ինչպես են բաշխվել ձայները 

Սեպտեմբեր 25,2020 18:27

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ»,- քիչ առաջ ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: 

Նա նշեց, որ Երվանդ Խունդկարյանը միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ չի ստացել ու մանրամասնեց. «Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 9-ից ձայնքանի որ այսպես ասած, եթե ընդհանուր ենք մոտենում հարցին, ընտրվելու համար «կողմ» ձայներ չեն գրանցվել»: 

Էդգար Շաթիրյանը չասաց, թե ձայների ինչ հարաբերակցություն է եղել, մինչդեռ լուրեր կան, որ երկու «կողմ», երեք «դեմ» hարաբերակցություն է եղել: Սակայն Էդգար Շաթիրյանը չցանկացավ մանրամասներ հայտնել, նաև չասաց, թե ինքն ինչպես է քննարկել: Նա հայտնեց, որ հնգօրյա ժամկետում նոր գործընթացներ կսկսեն. կկազմակերպվեն և կանցկացվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ, նա ասաց, որ, բնականաբար, կլինեն նոր առաջադրումներ: Անդրադառնալով ՍԴ նախագահի տեղակալի ընտրությանը՝ Էդգար Շաթիրյանն ասաց, որ նիստն այսօր ընդմիջվել է և այն կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 11:00-ին: 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930