Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Սեպտեմբեր 25,2020 17:48

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին` 125.000 ՀՀ դրամի փոխարեն: Ակցիան գործում է սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ:

Նաև առկա են վճարային մատանիների նոր տեսակներ. անփայլ և փայլուն կերամիկա՝ հարթ մակերեսով կամ եռանկյունաձև տաշվածքով, ցանկացած ճաշակի համար՝ գույների մեծ ընտրությամբ՝ սև, սպիտակ, կապույտ և վարդագույն:

Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների զարգացման մեջ և եզակի կրիչ՝ ստեղծված տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:

Վճարային մատանին ապահովում է պլաստիկ քարտի բոլոր գործառույթները, այսինքն՝ այն  կարելի է ակտիվորեն օգտագործել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս, բանկոմատներից և POS-տերմինալներից միջոցներ կանխիկացնելիս՝ բոլոր  անհպում քարտեր ընդունող սարքերի միջոցով:

Վճարային մատանին ոչ միայն ժամանակակից, այլ նաև հարմարավետ կրիչ է, պարզապես անհրաժեշտ է մատանին մոտեցնել տերմինալին և վճարումը կիրականացվի ակնթարթորեն: Մատանին աշխատում է առանց մարտկոց, ջրակայուն և ջերմակայուն է:

Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է կատարել առանց PIN կոդի մուտքագրման:

Վճարային մատանին տրամադրվում է Visa Gold կամ Visa Platinum քարտի հետ միասին՝ առցանց գործարքներ կատարելու նպատակով:

Նշենք, որ մատանին կարելի է կցել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող պրեմիում քարտերին:

Վճարային մատանու գործողության ժամկետը 5 տարի է:

Նորաձև ու օրիգինալ մատանին, բացի ֆինանսական գործիք լինելուց, կարող է լինել նաև  հետաքրքիր նվեր՝ Ձեզ հարազատ մարդկանց համար:

Մատանին տրամադրվում է գեղեցիկ նվեր-տուփով:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց՝ հղումով:

Վճարային մատանիների և Բանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930