Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա թե ինչ է նշանակում փնտրել լուծումներ, որը կբավարարի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդներին. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 25,2020 17:00

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները: Իսկ ի՞նչ ստացվեց. ստացվեց, որ գործ ունենք կոմպրոմատների պայքարի հետ, որի նպատակը՝ երկուսի համար էլ իշխանությունը պահելն է: Այսինքն Արցախի ճակատագիրն այլևս երկրորդակա՞ն է դարձել:

Ահա թե ինչ է նշանակում փնտրել լուծումներ, որը կբավարարի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդներին: Փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, փնտրել այնտեղ, որտեղ ուժի կիրառման սպառնալիքը հասել է գագաթնակետին:

Փաշինյանն ալիևշինային խորհուրդ է տալիս Հայաստանի հետ չխոսել ուժի լեզվով, այնինչ Հայաստանի հետ առայժմ խոսում են շանտաժի լեզվով, և խոսում են հրապարակային:

Շուրջ 2,5 տարի բոլոր հարթակներից զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու: Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930