Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը` «ապօրինությունների փաթեթի» եւ վարչապետի խորհրդականի հետ մտերմության մասին

Սեպտեմբեր 25,2020 15:51

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կմեկնաբանի ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարող Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի շահերն է պաշտպանում եւ նրա պարագայում շահերի բախում կա:

«Զարմանալի չէ, որ դպրոցների մասին կառավարության որոշման իրավական հիմքով համալսարանի ղեկավար նշանակված անձը չպետք է հասկանա, թե ինչ է նշանակում շահերի բախում: Տվյալ անձը (Արմեն Գրիգորյանը-Գ.Հ.) որեւէ հակափաստարկ չունենալով կառավարման խորհրդի անդամի մտահոգություններին` փորձել է ընկերական կապեր բացահայտել եւ դրա հիմքով կատարել անմիտ պնդումներ: Բնականաբար ես Մեսրոպ Առաքելյանի հետ ունեմ շատ ջերմ գործընկերային հարաբերություններ, բայց կրկնում եմ` որպեսզի շահերի բախման մասին խոսք լինի, ոչ թե պետք է ջերմ հարաբերություններ ունենալ, այլ օրենքով սահմանված կարգով շահերի բախում լինի, ինչը տվյալ պարագայում բացարձակապես չկա»,-ասաց պարոն Հայրապետյանը:

«Սա տվյալ անձի եւ իր շրջապատի ոճն է` երբ որ ոչինչ չեն կարողանում ասել, գրկած լինելով բազմաթիվ ապօրինությունների փաթեթը` փորձում են գտնել իրականում ապօրինության հետ կապ չունեցող գործողություններ եւ իրենց իսկ արժեհամակարգով չափելով կատարել համապատասխան պնդումներ: Ես ուղղակի խորհուրդ կտամ բացել ՀՀ օրենսդրությունը եւ կարդալ, թե ինչ է նշանակում շահերի բախում»,-հավելեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը»:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անընդունելի էր համարել կրթության խաթարումը՝ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացների պատճառով: Նա անընդունելի էր համարել` ի պաշտպանություն ռեկտոր ընտրված, բայց կառավարության կողմից չհաստատված Դիանա Գալոյանի, ուսումնական գործընթացի դադարեցումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ դա որակել խայտառակ քայլ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Հայրապետյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930