Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020թ. մրցանակակիր

Սեպտեմբեր 25,2020 16:14

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է:

Մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքների նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Առողջապահության նախարարությունը մեծ ջանքեր է ներդրել ՈՎՀ-ի աճող բեռի դեմ պայքարում` ցուցաբերելով համակարգված մոտեցում:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական միջոցառումներ և օրենսդրական փոփոխություններ ՈՎՀ-ի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով: Ներդրվել են սքրինինգային, սրտի անհետաձգելի վիրահատության (stent for life), գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների ծրագրերը և ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր երկրում իրականացվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ» և «ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» (STEPS) հետազոտությունները, որոնք հիմք են ծառայել այս քաղաքականության իրականացման հարցում:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930