Ադրբեջանում տեղի է ունեցել Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Վերջին ամիսներին շատ տագնապալի իրադարձություններ են տեղի ունեցել։ Հենց դա է այսօր իմ այցի պատճառը։
Դուք գիտեք, որ ԵՄ բարձր ներկայացուցիչը կապի մեջ է եղել ձեր արտգործնախարարի և նրա հայ գործընկերոջ հետ։ ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման հարցում։ Ես իմ հերթին այստեղ եմ իրավիճակն ուսումնասիրելու համար»,- ասել է Կլաարը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ