Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ Թուրքիան և Ադրբեջանը ունեն ռազմավարական ծրագիր, որտեղ Հայաստանը խանգարող հանգամանք է

Սեպտեմբեր 25,2020 15:22

«Էլ ի՞նչ անի Իլհամ Ալիևը, որ Հայաստանում հասկանան իր քաղաքականությունը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ունեն ռազմավարական ծրագիր, որտեղ Հայաստանը խանգարող հանգամանք է։ Ըստ նրա, վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը գործում են որպես երկու պետությունների միություն․ «Այն, որ նրանք դա դե յուրե չեն արել կամ կարող է դեռ առժամանակ չանեն որևէ մի ձևով՝ չպետք է մեզ մոլորության մեջ գցի։ Եթե հիշում եք, մինչև անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ գրում էին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության տարբերության մասին այն, ինչ վերաբերում է հայությանը, մասնավորապես՝ Արցախի հարցին և Հայաստանին։ Անթույլատրելի միամտություն է։ Մենք պետք է լուրջ ընդունենք, որ մենք ունենք երկու հարևան պետություններ, որոնք որ դարեր շարունակ, իսկ հարյուր տարի առաջ այդպես էլ չկարողացան ավարտել ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում։ Նրանք բոլորովին չեն հրաժարվել այդ մտքից, խիստ հակառակը»։

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ իր խոսքի նշանակությունը ավելի մեծ լինի Հայաստանում, քան հայկական կողմինը․ «Թող չթվա, որ դա փոքր խնդիր է, օրինակ, ռազմական գործողությունների համեմատ։ Դա այդպես չէ։ Հենց հասարակության քայքայումը, հենց ամբողջական այս իրարամերժ հայտարարությունների ֆոնի վրա, որոնք հնչել են հենց նոր իշխանությունների կողմից՝ իրարամերժ, շատ վտանգավոր։ Մենք էլի հնարավորություն ունեցել ենք դրա մասին խոսել, նա ուզում է այդ անորոշությունը դարձնել զենք և պայթեցնել այդ հարցը ներսից, որ Հայաստանում համոզված լինեն, որ նոր իշխանությունը դրժել է, դա կարևոր է, բնութագիրը, թե տեսեք՝ ո՞վ է ձեր իշխանությունը, նրանք մեզ խոստացել են և դրժել են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930