«Ես չգիտեմ՝ պարոն Թովմասյանն ինչ տեղեկություններ ունի, որտեղից, բայց հենց հիմա մենք քննարկում ենք պարոն Խունդկարյանի թեկնածությունը»,-լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Նշենք, որ ՍԴ աշխատակարգային նիստը ընդմիջվել է, ժամը 14.00-ից այն նորից կշարունակվի: Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով նոր սցենարներ են մշակվում, հնարավոր է քաղաքական շրջանակները նոր թեկնածու առաջադրեն:
Վահե Գրիգորյանը հայտնեց, որ նիստի ընթացքում երեք- չորս դատավորներ հարցեր են հղել պարոն Խունդկարյանին: Հարցին՝ ո՞նց եք գնահատում նրա թեկնածությունը, Վահե Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ